24 01 2022

ՄԻՊ թեկնածուն մի առանձնահատուկ ողբերգություն է․ Վահե Գրիգորյան

ՄԻՊ թեկնածուն մի առանձնահատուկ ողբերգություն է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՄԻՊ թեկնածուն մի առանձնահատուկ ողբերգություն է. ո'չ նորմալ մասնագիտական կրթություն ունի, ո'չ կամային հատկանիշներ, աչքերում ու սրտում էլ Հայրենիք ու Հայաստան չկա...

Ափսոս է նաև ՄԻՊ ներկայիս աշխատակազմը, որի բազմաթիվ պրոֆեսիոնալ անդամներ չեն կարողանալու այս проходимец-ի հետ աշխատել և հեռանալու են պետական համակարգի կարևորագույն ինստիտուտ ՄԻՊ-ից:

Կարող ենք փաստել, որ պարոն Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո իր գործունեությունը փաստացի դադարեցնելու է նաև ՄԻՊ-ը:

Իսկ պարոն Արման Թաթոյանը պատմության մեջ կմնա որպես ՄԻՊ-ը իրապես կայացրած և ՀՀ լավագույն ու, ցավոք սրտի, ՀՀ վերջին Մարդու իրավունքների պաշտպան:

Ողբում եմ Քեզ, Հայոց աշխարհ.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ