ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ՖԲ գրառումներով անդրադարձել է օրվա թեմային՝ գրելով․
«Սուրեն Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին։
Ասֆալտապատման մասով կոռուպցիոն ռիսկն աչք է ծակում»։
«Եթե կոռուպցիայի հարցերով զբաղվող կառույցների համար քայլերի դիմելու հիմք չէ Սուրեն Պապիկյանի հայտարարագրած եկամուտներին չհամապատասխանող գերթանկարժեք հարսանիքը, ապա այդ հակակոռուպցիոն կառույցներն անիմաստ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը