Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի տեսեք Նախագահ Քոչարյանը ինչպես խանգարեց Հայաստանում տնտեսության զարգացման բարձր ակտիվության գործընթացին։
Նախագահ Քոչարյանի ժամանակ կառուցվեցին այս էստակադաները, Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվեցին շատ ու շատ կամուրջներ ու ճանապարհներ։
Այ մինչ Նախագահ Քոչարյանի այս նախագիծի իրագործումը, հիշում էք ինչ տնտեսական ակտիվության ցուցանիշ էր գրանցվում Դավիթաշեն գյուղի մեջով անցնող այն փոքր ճանապարհին, էլ չասեմ, որ Դավիթաշեն թաղամասն էլ մի գյուղաքաղաքի էր նմանվում։
Այդպիսի տնտեսական ակտիվություն էր տիրում նաև Բաղրամյան, Օրբելի փողոցներում, Նարդոս, Չարենց, Տիգրան Մեծ և շատ այլ փողոցներում։ Եվ սա այն դեպքում, երբ այսօրվա պես գրեթե ամեն ընտանիքում չկային մեկ կամ երկու ավտոմեքենա։
Հիմնանորոգվեց Օպերայի շենքը և այդ շենքի տակ կառուցվեց եռահարկ հսկայական ավտոկայանատեղի։
Դե հիմա էլ ուզում եք, որ Նախագահ Քոչարյանին չքննադատե՞ն։ Մարդը միլիարդներ ծախսվեց, կառուցեց այս էստակադաները, կամուրջները, որպեսզի ճանապարհներին նկատելի չլինի տնտեսության բարձր ակտիվություն։
Այ որ Նախագահը Քոչարյանը Քերոբյանի պես էկոնոմիկայի նախարար կամ քաղաքապետ ունենար հաստատ նման քննադատության չէր արժանանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը