Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախագահ Քոչարյանի՝ 2019թ. հունիսի 24-ի հարցազրույցում արված «Արցախը արժեք է, ոչ թե՝ բեռ» նախազգուշացումը այդ օրերին գուցե շատերի համար պարզապես գեղեցիկ նախադասություն էր, որը, ցավոք, հետո այլեւս դառը իրականություն դարձավ։
«Արցախը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչն է, առանց Արցախի Հայաստանը չափազանց կթուլանա: Այս իշխանությունը մտածում է, որ Արցախը բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հայաստանը Արցախի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: Հիմա մենք ուզում ենք հանգիստ, մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: Առանց Արցախի այդ դերակատարը դու երբեք չես լինի: Նույնիսկ քո մասին մոռանալու են։ Արցախը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ՝ արժեք, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների». Ռ. Քոչարյան 24.06.2019թ.
Հ.Գ. Նախագահի այս հարցազրույցի հաջորդ օրը նա կալանավորվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը