02 11 2021

Նիկոլին կա միայն մեկ այլընտրանք՝ «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս նախագահ Քոչարյանի․ Արա Վարդանյան



«Այսօրվա ընդդիմադիր դաշտում  արդեն իսկ ակնհայտ է բոլորի համար, որ  ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի նախագահ Քոչարյանի շուրջ ․ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, այդ ընտրությունների արդյունքներով  «Հայաստան» դաշինքը,  ի դեմս նախագահ Քոչարյանի,  ապացուցեց, որ Նիկոլին կա միայն մեկ այլընտրանք՝   դա «Հայաստան դաշինքն է» ՝  ի դեմս նախագահ Քոչարյանի։ Ինչ վերաբերվում է նախագահ Սերժ Սարգսյանին , ապա պետք է հիշեցնեմ, որ դեռևս անցած տարի նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ  նա չի հավակնում որևէ պաշտոնի  և նա ավելի շատ պատրաստ է  լինել  խորհրդատուի կարգավիճակում»,-այս մասին  հրավիրված ասուլիսին ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։

Բանախոսը  նշեց, որ փողոցային պայքարը շարունակվելու է ․ ըստ նրա,  այս իշխանության դեմ  պայքարում  պետք է օգտագործել  քաղաքական զինանոցում եղած բոլոր զինատեսակները․

«Իհարկե  համաձայն եմ, որ միայն սահմանադրական ճանապարհով այս իշխանություններից ձերբազատվել անհնար է,  դրա համար թող ոչ ոք չսպասի հրաշքների , թող բոլորը մասնակից դառնան փողոցային ակցիաների։  Եթե փողոց դուրս գա 5000 կամ 20 000 հոգի , ապա որևէ բան չի լինի և նիկոլը հավերժ կմնա, քաղաքական դաշտը բավականին բաց է , և ես պնդում եմ,   որ այսօր քաղաքական դաշտում  ընդդիմաության առաջնորդը նախագահ Քոչարյանն է և չկա այս պահին այլընտրանք»,-նշեց Արա Վարդանյանը։

Թեման մանրամասնում է տեսանյութը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ