19 01 2022

Իշխանության թեկնածուն ընտրվեց ԿԲ նախագահի տեղակալ

Իշխանության թեկնածուն ընտրվեց ԿԲ նախագահի տեղակալ

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:

Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր:

Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 5 պատգամավոր:

Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: Շուրջ վեց տարի աշխատել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունում:

ԿԲ-ի խորհրդի անդամ է, անկուսակցական:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ