19 01 2022

Պարոն Քերոբյան, ե՞րբ եք հրաժարական տալու․ Արեգնազ Մանուկյան



«Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերում այնպիսի անձնավորություններին,  ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից»,- նման հարց ուղղեց ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

Այնուհետև, հենց ամբիոնից,   պատգամավորը միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որտեղ նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա  ինձ չեմ ների, եթե  երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:

Շարունակելով խոսքը Արեգնազ Մանուկյանը նշեց․

 «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց․ ուստի՝ հարցս․ ե՞րբ եք հրաժարական տալու «,-հարցրեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ