12 01 2022

8 ամիս է զինվորն անհետացել է․ ոչ մայրն է տեղյակ, ոչ էլ՝ «հրամանատարությունը»․ ահազանգ

8 ամիս է զինվորն անհետացել է․ ոչ մայրն է տեղյակ, ոչ էլ՝ «հրամանատարությունը»․ ահազանգ

Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` "նույնպես" : Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:
Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia , ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ