Zham.am-ը գրում է․
Ղազախական վերջին իրադարձությունները դեռ մեծ հետք կթողնեն հետխորհրդային երկրների վերնախավերի վրա: Ղազախստանում դա հենց այսօր է սկսվել: Երեկ, օրինակ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ քաղաքական և պետական ղեկավարների, պատգամավորների և բարձրաստիճան պետական ծառայողների աշխատավարձերը գալիք հինգ տաիների ընթացքում չեն բարձրանա: Ղազախստանի նախագահն դա հիմնավորեց այն հանգամանքով, որ երկրում սկսվելու՝ լուրջ պայքար սոցիալական արդարություն հաստատման համար:
Նշվեց նաև, որ տնտեսության մեջ սկսվելու է լուրջ հակամենաշնորհային պայքար, որպեսզի երկրի տնտեսության բոլոր սուբյեկտները ունենան հավասար պայմաններ, ինչը նշանակում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կլանը պետք է ապամոնտաժվի:
Նախկինում արդեն որոշում էր կայացվել հեղուկ գազի գնի բարձրացման չեղարկման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր հեղուկ գազի գինը Ղազախստանում ավելի քան երեք անգամ եժան է, քան Հայաստանում:
Իսկ ահա ղազախների կենսամակարդակը երկու անգամ բարձր է քան մեզ մոտ: Հայաստանում մեկ շնչի վրա ՀՆԱ-ի ցուցանիշը՝ 4600 դոլար է, իսկ նրանց մոտ՝ 9000 դոլար:
Այսօր բոլոր նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարները հետևություններ են անում այս ամենից: Հետաքրքիր է իսկ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, ով մարդկանց կենսամակարդակի բարձրացման վերաբերյալ ճոխ խոստումներով էր հանդես գալիս, երբ իշխանության մեջ չէր, իսկ վերջին երեք տարիների ընթացքում, բացառապես սեփական շրջապատի աշխատավարձերի բարձրացմամբ էր զբաղված:
Թե՞ կարծում է, թե հայերը ղազախներ չեն և ապրում են դեռ Պուշկինի կողմից ակնարկած պահվածքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը