«Այս իշխանությունների վերաբերյալ մի բանը հստակ է բոլորիս համար․ այս մարդկանց համար իրավական պրոցեսը կարևոր չէ, այս մարդկանց համար Սահմանադրությունը կարևոր չէ, այս մարդկանց մոտ մի բան է լավ ստացվում՝ մարդկանց կալանավորելը։ Այս մարդիկ կալանավորում են բոլորին, անխտիր։ Իրենք նույնիսկ կալանքի տակ են պահում մարդու, որ էս դատախազության շենքի բազմաթիվ դատախազների փոխարեն երեք պատերազմի մասնակցել է, իրենց էլ է պաշտպանել»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Աշոտ Մինասյանի մեղադրանքը հիմա էնպիսին է, որ, ասենք, խանութից մեկը մի բան գողացած լինի, դու էդ մարդուն ամեն ձևով պահես կալանավորված։ Հոդվածն այ էդքան անլուրջ է, թույլ է, էլ չեմ ասում, որ ոչ մի հիմնավորում չունեն»,- ասաց պատգամավորը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ դատախազությունը կարող էր ազատ արձակել ապօրինի կալանքի տակ պահվող անձին՝ գոնե ցույց տալու համար, որ միայն իշխանության կամքը կատարող դատախազ չեն։ Եվ հավելեց․ «Քաղաքական իշխանության ցանկացած պահանջ կատարող գլխավոր դատախազը պետք է չպաշտոնավարի, նա անկախության խնդիր ունի»։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են հավաքվել հասարակական-քաղաքական մի շարք հայտնի գործիչներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ՝ պահանջելու Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի քննության հարցն արագ քննել։
Արամ վարդևանյանի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը