21 12 2021

Հայաստանի ժուռնալիստների միությունը 29-ին կընտրի նախագահ

Հայաստանի ժուռնալիստների միությունը 29-ին կընտրի նախագահ

Ս/թ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) Վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց ՀԺՄ առաջիկա համագումարն անցկացնել 2022թ. հունվարի 29-ին:

Հայաստանի ժուռնալիստների միությունից հայտնում են, որ օրակարգում ՀԺՄ նախագահի և Վարչության կազմի ընտրություններն են:

Համագումարի անցկացման վայրի ու ժամի վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ