Այս ինչ-որ իմաստով բռնապետական կարգերի հաստատմանը ես ականատես եղա հենց ընդունարանում, երբ տեսա, որ հրավիրյալների ցանկում անուն-ազգանունների կողքին նշված էր, թե ով կարող է բջջային հեռախոսով մուտք գործել, ով՝ ոչ: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Շատ զարմանում եմ, որ մենք բոլորս զարմանում ենք: Իսկ ինչի՞ վրա ենք զարմանում, այս տենդենցը նո՞ր է, երեք տարի առաջ դեռևս լրատվամիջոցների ղեկավարներ, մեդիակազմակերպություններ հայտարարություններ են արել չէ՞ բազմիցս, բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական ցանցերը մի օգտագործեք պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու համար, տարանջատեք: Զարմանո՞ւմ եք, որ թիրախավորվում են լրատվամիջոցներն ու լրագրողները, մի զարմացեք, ի սկզբանե այդպես է եղել և հիմա շարունակվում է»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը