07 10 2019

Դե եկեք, լրատվամիջոցները փակենք, Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտնում. ԺՄ նախագահ



«Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն և մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջև կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիևին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա։ Ստացվում է, որ նրան կարելի է դա ասել, կարելի է այդ բառապաշարով ելույթներ ունենալ, նրանց լրատվամիջոցում կարելի է տարբեր երկրների ղեկավարների հասցեին հանդես գալ, և ոչ միայն՝ Ադրբեջանի, բայց այլ լրատվամիջոցի, որևէ այլ մեկին չի կարելի։ Ստացվում է, որ այն ինչ իրենց կարելի է, որևէ մեկին չի կարելի»,- հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ