«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին լայվում չմոռացավ հերթական անգամ ցեխ շպրտել լրատվադաշտի վրա։ Նախկին լրագրողն ու խմբագիրը իր գործընկերների 70 տոկոսին և լրատվամիջոցների 99 տոկոսին ծախված համարեց՝ ասելով, որ վերջիններս նախկին իշխանությունից գումարներ են ստացել, իսկ այժմ չեն ստանում, ուստի կատաղել են։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն, ասաց՝ նա առաջին հերթին խոսում է իր և իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին․
«Հարյուր տոկոսովով ինքը խոսում է իր մասին, նաև այն մասին , թե ինչից է ինքը կատաղում, երբ է կատաղում, ինչն է պակասում, որ կատաղում է։ Արդեն ոչ միայն հետաքրքիր չէ, նաև հոգնեցնող է։ Իր գործընկերներն հաստատ շատ ավելի բարոյական են, որ իրեն հիշեցնեն իր հետ կապված դրվագները, նրա հույսը դա էր, որ չեն հիշեցնի մեքենայի այրելու հետ կապված, տուն ձեռք բերելու հետ կապված, տան կահույքի ձեռքբերման հետ կապված դրվագները։ բազմաթիվ դրվագներ կան, բոլորս հիշում ենք, անեկդոտներ կային շրջող»,- ասաց Սեյրանյանը՝ հավելելով, որ արդեն նույնիսկ անիմաստ է համարում հայտարարություն տարածել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը