«Այս աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերներ»,-այս մասին նշեց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ կուսակցության 17-րդ համագումարում։ Նրա խոսքով օրվա իշխանությունները պետությունը զրկել են միջազգային հարաբերություներում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, դարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկն ու հետևողականորեն կատարում են նրանց ցանկությունները ՝ վտանգելով ոչ միայն Արցախի ապագան, այլև՝ Հայաստանի անվտանգությունն ու իքնիշխանությունը։
«30 տարվա ընթացքում մենք հաղթարել ենք լուրջ մարտահրավերներ , նման ծայրահեղ բարդ իրավիճակում երբեք չենք եղել։ Մեր երկրի համար չափազանց բարդ այս իրավիճակում մենք շարունակելու և ուժեղացնելու ենք մեր պայքարը ՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններին»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը