03 07 2023

Պատմուճանը հագցնելով կամ հրաման ստորագրելով՝ դատավոր չեն դառնում. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ մասին



Քիչ առաջ ԲԴԽ-ն դադարեցրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար այս որոշումն անսպասելի չէր.

«Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր։ Իրենք որևէ միջնորդության չէին անդրադարձել։ Վերջին հնարավորությունն էր տրված խորհրդին, որ անդրադառնան, բայց իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել, որոշում չեն կայացրել։ Այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դուք նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց դատական նիստերի դահլիճում, փաստացի էլի փակ դռների հետևում էր։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, դա փորձի բացակայություն է, փորձում են ուղղակի այդ ընթացքում օգտագործել բարեխիղճ անձանց։ Դա արդարացնել ուղղակի հնարավոր չէ։

Այսքան մարդու օգտագործել, կարգադրիչներին պատնեշ սարքել, նիստերի դահլիճում դեպարտամենտի աշխատակիցներին նստեցնել, իբր թե դահլիճը զբաղեցված է։ Փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան գոնե օրենքով է եղել։ Այստեղ գրված է ԲԴԽ, սա ուղղակի ցուցանակ է։ Պատմուճանը հագցնելով կամ հրաման ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ