18 12 2021

Կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը․ Գրիգոր Երիցյան

Կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը․ Գրիգոր Երիցյան

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երեւանի բնակիչների շահերը եւ առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով։

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այնուամենայնիվ, քաղաքապետի եւ ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ եւ որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երեւան հասնել, սաբոտաժի մասնակիցները իրար հերթ չտալով փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը։

Այս սաբոտաժի անհեռատես տապալված փորձը ավելի խորացրեց քաղաքապետի եւ կառավարող խմբակցության միջեւ ճգնաժամը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ