«Նիկոլը ճիշտ է ասում, որ կան ներիքին ու արտաքին ուժեր, այսինքն արտաքին ուժերն այն մարդիկ են, այն հակահայկական ուժերն են, որոնք նրան օգնեցին 2018 թվականին Հայաստանում զավթել իշխանությունը։ Այդ նույն ուժերին նա տվել է բազմաթիվ խոստումներ և նա այդ հակահայկական կոմբինացիայի առանցքային դեմքերից մեկն է , իսկ երբ խոսում են ներքին ուժերի , դավադրությունների մասին, ուզում եմ հիշեցնել, որ այդ ներքին ուժերը նրան իշխանության պահողներն են՝ այն կրիմինալը, որ միմիայն նրա հենասյունն է ՝ այս խուլիգանախմբի գոյության համար»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով Նիկոլը պարբերաբար խոսում է պետական կառավարման համակարգից, երբ արդարադատությունը վերածել է դհոլչիներչի շրջանակի։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը