«Ֆեյքային իրականությունը, որ անընդհատ փորձում են ստեղծել, միտված է պետական անվտանգային պատասխանատվության բեռը դնել ընդդիմության վրա։ Այսինքն, ինչ հարցից խոսում ենք անվտանգային հարցից, մեր քաղաքացիների առևանգումից ու խոշտանգումից, ասում են ընդդիմությունն ինչ է անում։ Հարգելի հայրենակիցներ, դուք երկրագնդի վրա չեք գտնի մի պետութուն, որն ունի անվտանգային խնդիրներ , և այդ խնդիրների լուծումը տեսնում են ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի, կամ ՀՀ քաղաքացիների համախմբման մեջ։ Այդ խնդիրների լուծումը դրված է բացառապես իշխանության վրա»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ լրագրողների հետ ճեպազրույւցում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը