«Եթե մարդիկ հայհոյեն մտքում, այս պարագայում կստացվի, որ փաստացի օրենքն իր նպատակին հասել է» , - այս մասին նշեց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ ամբինից ելույթ ունեցող Աղվան Վարդանյանին։
«Եթե կբերեք որևէ վիճակագրական տվյալ, որ այս օրենքն ընդունելուց հետո, վերջին 4 ամսում, նվազել են նման դեպքերը, ապա արդարացված կլինեք , բայց կարծում եմ, որ այս առումով վիճակագրության մեջ որևէ բան չի փոխվել։ Ասում եք, եթե մտքում ասեն արդարացված կլինի․ ոչ միայն մտքում, այլև՝ այլաբանորեն , նույնիսկ շուռ տված ձևով ՝ այսինչ այսինչյանը բարոյականի տղա է, որևէ քրեական բան չկա, բայց պարզ է չէ՞ մարդը ինչ է ասում։ Այնպես որ սրանով դուք հարց չեք լուծելու»,-ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Դուք կարծո՞ւմ եք հեղափոխության մասնակիցներն իրենց թույլ են տվել հայհոյել իշխանությանն այդ օրերին»,-հարցրեց Աղաջանյանը․
«Հարյուր հազարավոր օրինակ կբերեմ հայհոյանքների»,-պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացված փոփոխությունների հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը