21 05 2024

Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում. ժողովրդի անունով եկել եք, ժողովրդից էլ եք արհամարհված. Աղվան Վարդանյան



«Եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»: Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերով ԱԺ-ում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Հրաժարվել եք, արհամարհվում եք։ Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում, էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու:

Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված։

Ձեզ մի՛ խաբեք, այս «Սրբազան» շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ