Ես այս պահին պաշտպանում եմ մարդու, ով իր առողջությունն ու կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Այս մասին դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: «Այսօր այնքան մեղավորություններ կան, որ պետք է ապացուցվեն, բայց չեն ապացուցվում: Մենք կորցրել ենք մեր 5000 զավակներին, բազմաթիվ վիրավորներ ունենք, շատ մարդիկ պետք է դատվեին, բայց չեն դատվել: Այսօր բոլորիվ այլ հարցերով պետք է զբաղվենք, իսկ մենք զբաղված ենք հասարակությանը շեղող հարցերով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը