«Վերջ ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ այս իշխանությունները, որոնք ապրում են հոգևարքի մեջ, վերջին օրերը ձգելու համար պահում են մեր գործընկերներին բանտերում։ Մենք սատար ենք կանգնում մեր բոլոր կալանավորված գործընկերներին։ Մեր պահանջն է դատախազությունից, որ շրջվեն դեպի ժողովուրդը, դեպի իրավունքն ու օրինականությունը։ Հոգեվարքի մեջ ապրող այս իշխանություններն ունեն մեկ-երկու կամակատարենր, նրանց կոչ ենք անում մարդկային արժեքները գնահատել և կանգնել օրենքի ու իրավունքի շուրջ»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը։
«Ոստիկաններ, դուք էս երկրի գերբն եք կրում, բավական է կատարեք այս իշխանությունների հրագհանգները։ Սրանք պլանավորված եկան երկիրը կործանելու համար։ Սրանց վերջնական նպատակն է լինել թուրքի կամակատար։ Մենք ամեն օր սահման ենք հանձնում, թուրքը քայլելով է մոտենում մեր դիրքերին։ Օրառաջ պետք է ազատվել այս իշխանությունից»,- ասաց գեներալ Պետրոսյանը և հավելեց․ «Հաջորդ տարի, եռամսյակը չի անցնի, և մենք կազատվենք այս իշխանություններից»։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են հավաքվել հասարակական-քաղաքական մի շարք հայտնի գործիչներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ՝ պահանջելու Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի քննության հարցն արագ քննել։
Թաթուլ Պետրոսյանի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը