ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն Բիշարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր», - նշված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Կարեն Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազներից էր։ 3 տարվա մեղադրանքից հետո պարզվեց գործը հակասահմանադրական է։ Մնում է ենթադրել, թե ինչպիսի «արդարամիտ» դատավոր է լինելու, երբ նա պաշտպանում էր հակասահմանադրական մեղադրանք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը