15 04 2020

Խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին. Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

Խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին. Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

ArmDaily.am-ը գրում է. Երեկ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կայքը գրել էր, կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ երկուշաբթի օրն է տեղեկացել Արդարադատության նախարարի հարուցած վարույթի մասին, սակայն չի կարող որևէ մանրամասն հաղորդել, քանի որ գործընթացը գաղտնի է և դռնփակ է։
Դատավորին առաջարկել են 10օրյա ժամկետում առարկություն ներկայացնել, սակայն Ազարյանը նշել է , որ որևէ բացատրություն նախարարին չի ներկայացնելու։

«Ամեն ինչ կասեմ ԲԴԽ նիստին, խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին»,-ասել է Ալեքսանդր Ազարյանը։

Իսկ թե ով է հաղորդում ներկայացրել ինչ հիմնավորումներով՝ Ազարյանը կրկին նշել է, որ չի կարող ասել։

Նշենք, որ Ա. Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով: Նրա նկատմամբ ճնշումներ էին սկսվել 2018թ օգոստոսին, երբ վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ արձանագրելով, որ ՀՀ երկրորդ նախագահն ունի գործառութային անձեռնմխելիություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ