01 02 2020

Արգելք է դրվել Լիանա Կարապետյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների վրա

Արգելք է դրվել Լիանա Կարապետյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների վրա

Հունվարի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։

168.am-ի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ՝ արգելք է դրվել Լիանա Կարապետյանի հարազատների հետ տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ շփումների վրա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ըստ ամենայնի գաղտնալսել են մոր և որդու երեկվա տեսակցությունը, որի ընթացքում Լիանա Կարապետյանը վրդովված ասել է, որ քննիչի հարցաքննություններին այլևս չի մասնակցելու, կնստի` որքան պետք լինի: Նա նաև ասել է, թե կալանավայրից դուրս գալուց հետո հենց դարպասների մոտ կարևոր հայտարարություններ է անելու լրատվամիջոցների համար, ու պայքարելու է մինչև վերջ, որպեսզի արդարացվի և վերականգնվի իր ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ