Yerkir.am կայքը գրում է. «Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար իր մասնաճյուղը բացել Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից:
Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողների: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետի պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հաայստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:
Այսպիսով, Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, իսրաելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ:
Հավելենք, որ Փաշինյանի դուստր Մարիամն էլ 2019-ից աշխատում է Digitain ընկերությունում՝ որպես շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը