«Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՀՀ սահմաններն ապօրինի մուտք գործելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ․ ուզում եմ հարցնել՝ հարգելի դատախազություն, եթե այդ դեպքով քրեական գործ եք հարուցել ո՞վ է ձերբակալվել,ովքե՞ր են մեղադրյալներն այդ քրեական գործով , ու՞ր է Մնացական Մարտիրոսյանի կամ Արմեն Դանիելյանի դատական ակտը՝ կալանավորելու մասին, թե՞ պարտադիր մարդու անունը պետք է լինի Արթուր Սարգսյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որ մարդուն կալանավորե՞ք, պետք է անունը լինի Արմեն Չարչյան՝ վաստակավոր բժիշկ , որ կալանավորե՞ք ․ ես ուզում եմ բանաձևն ուղղակի հասկանալ։ Սև լճի դեպքի վերաբերյալ էլ էին քրգործ հարուցել , ձերբակալված, կալանավորված կա՞, թե՞ պետք է անունը լինի Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան , Մխիթար Զաքարյան, Առուշ Առուշանյան, Մանվել Փարամազյան, որ պահեն կալանքի տակ»,-այս մասին ասաց «Հայաստան Խմբակցության պատգամաովր Արամ Վարդևանյանը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը