15 11 2021

ՊՆ-ն հերքեց, մեկ օր հետո ԱԽ-ն հաստատեց

ՊՆ-ն հերքեց, մեկ օր հետո ԱԽ-ն հաստատեց

Նոյեմբերի 14-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ  ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

Ավելի ուշ մամուլը գրեց, որ թշնամին նաև զրահատեխնիկա է տեղակայել հայկական դիրքերում: Ավելի ուշ նախարարությունը հերքեց:

«Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում էր հաղորդագրության մեջ:

Դե իսկ իշխանականներն էլ, սկսեցին «հետևեք միայն պաշտոնական լրահոսին» արշավը: Արդեն այսօր Անվտանգության խորհրդի նիստի հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:

Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ