28 02 2024

Պաշտպանության նախարարությունը ռադիոծածկույթից դուրս է

Պաշտպանության նախարարությունը ռադիոծածկույթից դուրս է

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր վաղ առավոտյան երկու ադրբեջանցի զինվոր, Տեղ գյուղի մոտ, խախտել են միջդիրքային հատվածը և հայտնվել մեր դիրքերի մոտ: Նրանցից մեկը գերեվարվել է, իսկ մյուսը դիմել փախուստի: Գերեվարվածը ներկա պահին գտնվում է Գորիսում»:

YerevanToday-ը փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով, սակայն, ինչպես միշտ, սահմանային միջադեպերի ժամանակ ՊՆ աշխատակիցները դառնում են անհասանելի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ