26 06 2024

Մտավոր հետամնացներին, գլխուղեղի նորագոյացություն, գիշերամիզություն ունեցողներին կտանեն բանակ



ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը երեկ՝ հունիսի 25-ին, ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում անդրադարձել է զորակոչային նոր իրողություններին, որոնց համաձայն մի շարք ախտորոշումներ ունեցող մարդիկ այլևս կզորակոչվեն զինվորական ծառայության։ Մասնավորապես, Սարգսյանը նշել է․ 

«Վերջին փոփոխություններով 3 ախտաբանական վիճակների ենք անդրադարձել։ Խոսքը վերաբերում էր մանկավարժական բարձիթողի վիճակներին կամ գրագիտության ցածր մակարդակին, վերաբերում էր գլխուղեղի բարորակ նորագոյացությունների և զարգացման տարբերակներին և գիշեարմիզություն հիվանդությանը, բայց զինվորական ծառայության ընթացքում»։

Սարգսյանը հավելել է նաև, որ 2019 թվականից հետո անկախ վարքային խանգարումներից, այն անձինք, ում մոտ արձանագրվում էր մանկավարժական բարձիթողի վիճակ կամ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ճանաչվում էին զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Գնդապետի խոսքով՝ հիմա այդ գործընթացը հստակեցվեց։ 

«Դա չգնահատվող գործընթաց էր։ Դրա համար հիմա հստակեցվեց։ Եթե մարդը, ենթադրենք, 5-րդ դասարանից հետո չի հաճախել դպրոց, նշանակում է ինքը չի՞ կարող սոցիալականացվել, չի՞ կարող զինվորական ծառայության զորակոչվել»,- նշել է պաշտպանական գերատեսչության պաշտոնյան։ 

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ