15 11 2021

Գոռավանի դպրոցի տնօրենին ազատելու դեպքով ոստիկանությունը դատախազությունից նյութերը չի ստացել․ Panorama.am



Գարիկ Սարգսյանի օգտին աշխատելու պահանջը մերժած Գոռավանի դպրոցի տնօրենին ազատելու ու այլ տնօրեն նշանակելու միջադեպի մասին Yerevan.Today-ի հրապարակումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։

«ԶԼՄ հրապարակումը կից տեսանյութի հետ միասին արձանագրվել է Դատախազության մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու»,- տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ոստիկանությունից սակայն, Panorama.am-ին հայտնել են, որ դատախազությունից որևէ բան չեն ստացել։

Դեպքի մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ