23 12 2021

Կոկորդիլոսագետի բաջանաղը պայքարում է Թևոնյանի որդու դեմ. Թեժ պայքար՝ մարզպետի պաշտոնի համար

Կոկորդիլոսագետի բաջանաղը պայքարում է Թևոնյանի որդու դեմ. Թեժ պայքար՝ մարզպետի պաշտոնի համար

Արարատի մարզում դեկտեմբերի 5-ին գրանցած Քաղպայմանագիր կուսակցության երկու խոշոր պարտություններից հետո  առաջին պատժվողը մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կլինի: Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ Թևոնյանը երկրորդ անգամ է պատրաստվում  հրաժարականի դիմում գրել, բայց այս անգամ, ասում են, նա այդ քայլին գնում է իր կամքին հակառակ՝ վերադասի ցուցումով:  Փաստորեն, շուտով վերջ կդրվի այս պաշտոնի շուրջ կես տարի ծավալվող ինտրիգային խմորումներին:

Շրջանառվում է իշխանության ներսում քննարկվող երկու թեկնածուների անուններ՝ մեկը գործող փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն է,  ով, ըստ մամուլի հրապարակումների, «կոոկրդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի բաջանաղն է,  մյուսը՝ Թևոնյանի որդին՝ անհայտ պատգամավոր Սեդրակը:

Հատկաշնական է, որ Վազգեն Սարգսյանի երբեմնի հովանավորյալ Ռազմիկ Թևոնյանը, ով այս կապի շնորհիվ ժամանակին հաջողել է դառնալ Երասխի գինու գործարանի սեփականատեր,  տասնյակ տարիներ բոլոր համապետական ընտրություններին մարզից ավանդաբար առաջադրվում էր Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության անունից ու ձախողում էր մշտապես, բայց 2018-ի հեղափոխությունից հետո մտերմացավ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ և նրա միջոցով, Փաշինյանի հետ միջնորդավորված կապի  շնորհիվ, ճկուն կերպով հաջողացրեց որդուն՝ մինչ այդ ոչնչով աչքի չընկած երիտասարդ Սեդրակ Թևոնյանին, երկու անգամ դարձնել պատգամավոր՝ իշխանական  «Իմ քայլը» և ՔՊ ցուցակով: Եվ ահա այսօր անհաղորդ, բառացիորեն կնոպկա սեղմելու համար ԱԺ միջանցներում ճեմող որդին, փաստորեն, պոտենցիալ մարզպետ է թվում իշխանական օղակներում․ համենայն դեպս՝ խիստ հավանական է, որ հենց նա էլ առաջիկայում նշանակվի այդ պաշտոնին՝ հոր Ռազմիկ Թևոնյանի փոխարեն:

Կարծիք կա, որ Ռազմիկ Թևոնյանը դիմադրում է համակարգի ճնշումներին, ասում են՝ համառորեն բանակցում է, որ պատգամավոր որդին փոխարինի իրեն,  ըստ աղբյուրի՝ միայն այդ դեպքում ֆինանսական հարց ու պահանջ նա չի ունենա ՔՊ-ի հետ: Բանն այն է, որ իշխանական կուլիսներում մեծապես Թևոնյանին են վերագրել Վեդու ՏԻՄ ընտրություններում  իշխաանական թիմի պարտությունը՝ համարելով, որ բավարար ջանք չի գործադրել:

Հիշեցնենք, Վեդու ՏԻՄ ընտրություններին  իշխանական ՔՊ թեկնածուն «կոկորդիլոսագետի» Գարիկ Սարգսյանն էր, ով ոչ միայն պարտվեց թվերով՝ այլև ի վիճակի չեղավ գոնե վերջում  իր համար գծած սցենարը տանել մինչև վերջ և  իրենով անել պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած «Վեդեցի Գոջին»: «Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանն այդպես էլ ո՛չ պաշտոնի և ո՛չ էլ ճնշումների գնով կոալիցիա չկազմեց ՔՊ-ի հետու և ըստ այդմ՝ թույլ չտվեց Գարիկ Սարգսյանին դառնալ Վեդու համայնքապետ:

Թերևս այդ պատճառով էլ հիմա քաղաքական առևտրից ձեռքերը մաքուր է փորձում դուրս բերել  Ռազմիկ Թևոնյանը, նա  հրաժարվում է կիսել Վեդիում Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետի» պարտության պատասխանատվությունը:  Փոխարենը, ասում են, բոլոր իմաստներով ստանձնել է Մասիսում իր երկրապահ ընկերոջը՝ Սայեն Հայրապետյանին քաղաքական խաղի մեջ ներդնելու և  տապալելու ողջ բեռը, որպեսզի ՔՊ-ի շտաբի հետ ծախսերի մասով հաշիվներ չունենա:

Այս հարցում Ռազմիկ Թևոնյանին  նեղ կուսակցական միջավայրում, պարզվում է, աջակցողներ կան: Ավելին, ըստ իշխանական մեր աղբյուրի՝  ՔՊ-ի ներսում ընդդիմանում են, որ Արարատի հաջորդ մարզպետը դառնա «կոկորդիլոսագետ» Գարիկի  կադրը․  խոսքը գործող փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի մասին է, ով հենց բաջանաղ Գարիկ Սարգսյանի շնորհիվ է  իր  նշանակման օրվանից մարզպետարանում նա համարվում «գորշ կարդինալ»։ 

Չմոռանանք վերջերս սկանդալային պատմությունների մեջ հայտնվեց Նազարեթյանը  և մնաց անպատիժ, նա շարունակում է պաշտոնավարել անգամ վերջին՝ աաղմկահարույց միջադեպից հետո, որն առերևույթ իշխանության յուրացում էր, քրեական հանցանք: Խոսքը Գոռավանի դպրոցի տնօրենին Վեդու ՏԻՄ ընտրություներից առաջ իր մոտ կանչելու և քվեներ բերելու համար վերջինիս հարկադրելու մասին է:

Իսկ երբ տնօրեն Գառնիկ Աթոյանը, իր խոսքով, հրաժարվել էր կատարել փոխմարզպետի անօրինական պահանջը և մերժել է օգնել  վերջինիս բաջանաղ բաջանաղ Գարիկ Սարգսյանին ընտրություներում,  փոխմարզպետն իրեն իրավունք էր վերապահել քաղաքական ճնշումներով և սպառնալիքով տնօրենից կորզել նրա ազատման դիմումը  և մարսեց դա․ գլխավոր դատախազությունը հուշիկ ակնարկներով հայտնեց, որ իրենց տիրույթում է թեման, բայց մինչ օրս միայն տնօրեն Աթոյանն է օրը մեջ կանչվում ԱԱԾ, այն էլ՝ Վեդու ընտրություներից հետո։ Սա ուշագրավ է այն առումով, որ դատախազ Արթուր Դավթյանը ջանաց, որ ՏԻՄ ընտրությունների և հատկապես իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանի վրա բիծ չշպրտվի․ չէ՞ որ նա Փաշինյանի սանիկն է..․ Իր համար սրանով ասված է, թերևս, ամեն ինչ:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ