11 11 2021

Տնօրենին ազատել են աշխատանքից կոկորդիլոսագետ Գարիկին Վեդու ՏԻՄ ընտրություններին չօգնելու համար



Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի  պատվին պարալիզացվել էր Արարատի մարզի դպրոցներից մեկի դասապրոցեսը: Yerevan.Today-ին հայտնի էր դարձել, որ տնօրենը հրաժարվել է կատարել մարզպետարանից իջեցված քաղաքական ապօրինի հրահանգը, այն է՝ ուսուցիչներին ուղղորդել, որ Վեդիում իրենց ձայնը տան իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին, ով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի սանիկն է:

Գարիկ Սարգսյանի փոխմարզպետ բաջանաղն է օրեր առաջ Գոռավանի դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանին կանչել իր մոտ և հրահանգել՝ կա՛մ աշխատում ես Գարիկ Սարգսյանի օգտին, ձայներ ես բերում կամ ազատման դիմում ես գրում: 30 տարվա տնօրենը բացատրել է փոխմարզպետին, որ իր գործառույթների մեջ չի մտնում քաղաքական գործընթացներին իշխանության համար աշխատելը,  մինչդեռ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կարողացել է քաղաքական ճնշումներով կորզել 30 տարվա տնօրենից ազատման դիմումը:  

Հատկանշական է, որ հապճեպ կազմակերպված տնօրենի պաշտոնանկությունից հետո մարզպետ Թևոնյանի միջավայրից է ընտրվել Աթոյանին փոխարինող թեկնածուն: Նա մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խմիչքի գործարանի հաշվապահի քույրն է․ ստացվում է՝ հենց այս կինն է համաձայնություն տվել, որ կուղղորդի ուսուցչական կազմին Վեդու խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին՝ ընտրելու ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանին:

Yerevan.Today-ի  թղթակցին հաջողվել է նկարահանել ապօրինի հիմքով Գառնիկ Աթոյանի   ազատումից հետո հանձնման-ընդունման գործընթացին և ամբողջ ինֆորմացիայի մասով հաստատումն ուղիղ խոսքով նկարահանել տեղում: Մեր նկարահանման ժամանակ հաստատվում է, որ տնօրենին հեռացրել են քաղաքական նկատառումներով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ