Այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում:
168.am-ի տեղեկություններով՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի «Վեստա» խանութում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է:
ՀՀ Ոստիկանությունից էլ հայտնել են, որ նման դեպք տեղի է ունեցել:
«Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը