Այսօր ադրբեջանական լրահոսի առաջատարը ՔՊ-ական Ալեն Սիմոնյանն էր։ Միլի մեջլիսի պատգամավորներ են ելույթ ունեցել Արցախի մասին․ նրանց խոսքը, սակայն, էնքան լայք չի հավաքել ադրբեջանական մեդիատիրույթում, որքան Ալեն Սիմոնյանի խոսքը, թե՝ պետք է լուծարել Արցախի ներկայացուցչությունը, Արցախի նախագահ գոյություն չունի և այլն։ Իրեն չեմ անդրադառնա, իր տեսանյութերի տակ այսօրվա մեկնաբանությունները շատ ավելի տեղին բառապաշարով են, քան ինձ հնարավորություն կտար եթերը։ Այդ մարդուն ընդամենը կարելի է խորհուրդ տալ քիչ խոսել և շատ աշխատել հերթական անշարժ գույքի ձեռք բերման վրա։
Այսօրվա իմ թեման մեր երկրում, մայրաքաղաքից մինչև հեռավոր գյուղեր տիրող կրիմինալ իրավիճակն է։ Ամեն օր այս պատկերներն է՝ կտրած-ծակած վերքով Բերդի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինծառայող, Կոտայքում ռեստորանում դանակահարություն է եղել, Սևանա կղզում՝ ևս։ Անչափահասները բեսեդկայում վիճել են, դանակահարել։ Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ։ Բաղրամյան պողոտայում անչափահասները վիճել են, դանակահարել։ Կրակոցներ՝ Թլիկ գյուղում, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վեդու ավագանու անդամը խնջույքի ժամանակ կրակել է։ Կրակոցներ՝ Առինջ գյուղում․ կան վիրավորներ։ Գորիսում վեճի ժամանակ 20-ամյա երիտասարդը 4 կրակոց է արձակել։ Կրակոց ավտոկայանման պատճառով և այլն։
Երկու տարի է, ինչ հրավառություններն արգելել են Սուրմալուում պայթյունի պատճառով, լսվում են միայն կրակոցի ձայներ։ Պատերազմի ընթացքում Արցախում երևի այդքան կրակոց չի հնչել, որան կրակոց հնչել է Հայաստանում վերջին երկու տարում։ Այսպիսի բան կարող էր լինել միայն ոստիկանություն չունեցող երկրում։
Սեպտեմբերի 7-ին, ինչպես ոստիկանության հաղորդագրությունից ենք իմանում, ոստիկանները տեղեկանում են, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ Մարզի օպերլիազորն ու թաղայինը գնում են բռնելու․ կրակում է։ Օպերլիազոր Հայրապետ Ստեփանյանը զոհվում է, թաղային Արթուր Այվազյանը՝ վիրավորվում։ Վերջին անգամ ե՞րբ եք հիշում ոստիկանի մասնակցությամբ նման միջադեպ։ ՊՊԾ գնդից հետո, երբ ոստիկաններ զոհվեցին, մեկ էլ սա էր։ Սրանց օրոք ոստիկանների մասնակցությամբ միջադեպերը անընդհատ են․ էն օրը իմացանք, որ Աբովյանի ու Գառնու ոստիկանապետերին էին ծեծել, դրանից առաջ՝ Կոտայքի վարչություն մտել էր օտարերկրացին, ոստիկանի զենք խլել ու կրակել։ Էն որ անընդհատ ահազանգում էինք, որ երկրում ամենաթողություն է, ոստիկանությունն էլ անտարբեր է, հասավ իրենց։
Գաղտնիք չէ, չէ՞, որ իշխանության, հետևաբար՝ ոստիկանության ղեկավարության ուշքումիտքը ընդդիմադիրներն են։ Ամեն բողոքի ցույցին հազար տեսակի ոստիկան է մասնակցում, այնինչ հանցագործություններն ու բանդաներն անշեղորեն աճում են։ Հատուկ պատրաստված ջոկատները գնում են Ազգային ժողովում Նիկոլին պաշտպանելու անհասկանալի է, թե ումից, իսկ հանցագործի վրա ուղարկում են օպերլիազոր ու թաղային տեսուչի։ Ոստիկանությունը 30 նռնակ է նետում լրագրողների ու միտինգ անող քաղաքացիների վրա, իսկ զինված հանցագործին գնում են բռելու ռակատկայով։ Հունիսի 12-ին Նիկոլի հրաժարականը պահանջողների վրա ոստիկանությունը «Զարյա 3» տիպի բազմաթիվ լուսաձայնային նռնակներ էր նետում, քաղաքացու դաստակ պոկում։ Այն դեպքում, երբ այդ նռնակը նախատեսված է զինված հանցագործի ճնշելու և բռնելու համար: Վահե Ղազարյանի ոստիկանությունը նռնակեը նետում է լրագրողների ու քաղաքացիների վրա, իսկ մահակով գնում զինված հանցագործ բռնելու։ Էդ «Զարյա» նռնակները պինդ պահեք, հլը բողոքի ակցիաներ են սպասվում, պետք կգան։ Դրա համար էլ ՆԳ նախարարությունը անվանում են ընդդիմության դեմ պայքարի նախարարություն։
Կառավարության դիմաց ակցիա անող 3 հոգու դիմաց կանգնում է տարբեր զենքերով զինված մի քանի ավտոբուս ոստիկան, բերման ենթարկելու մեքենաներ և այլն, իսկ զինված հարցագործի դիմաց՝ մեկ օպերլիազոր և մեկ թաղային։ Կառավարության դիամց կամերան դնում ենք, մտածում են՝ ուրեմն ցույց կա, ու մի քանի րոպեում ոստիկանները հավաքվում են։
Հատապես ուժային համակարգում շատ կարևոր է կարիերայի աստիճանական աճը, մասնագիտական հմտացմանը զուգահեռ։ Նայեք ներքին գործերի նախարարի կարիերայի աճը։ Տարիներ շարունակ լինում է օպերլիազոր, բաժանմունքի պետ, պետի տեղաալ և այլն, ամենաբարձր պաշտոնը՝ մի կարճ շրջան Դիիջանի բաժնի պետն է։ Մեկ էլ Նիկոլը գալիս է իշխանության, ասում է՝ էս իմ դաստընկերը էս ինչի՞ ա հայտնվել մայթին, ու կարճ ժամանակ անց դառնում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, հետո ոստիկնապետ։ Ոնց որ մյուս միջակներին է կտրուկ բարձրցրել՝ առանց անցած ուղին հաշվի առնելու։ Ու մենք ունենք գեներալի համազգեստով, բայց շարքայինի պատրաստվածությամբ նախարար։ Նայեք Վահե Ղազարյանի հայտարարագիրը՝ 3 անշարժ գույք, տարեակն 27 մլն դրամի եկամուտ։ Փող ա շխատում մարդը։
Նրա տեղակալը՝ միտինգ ցրող Արամ Հովհաննիսյանը․ 1991 թվականից համակարգում է ու ամենաբարձր պաշտոնը եղել է Շենգավիթի բաժնի պետը՝ մինչև հեղափոխությունը։ Նիկոլը դարձնում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, հետո ոստիկանապետ։ Բա էս պետք է լիներ։ Բա ինչո՞ւ է Արամ Հովհաննիսյանը հանուն Նիկոլի իշխանության խաղաղ ժողովրդի վրա նռնակ նետում․ որովհետև եթե Նիկոլը չլիներ, նա հիմա երևի իր հայրենի Արտաշատի որևէ գյուղում թաղային կլիներ։ Կարդացի՝ իբր ուժեղացված հսկողություն են արել և հայտնբերել խաղալիք զենքեր։ Էս պատկերը տրամաբանական է, սա իրավական անկարգության հետևանքն է։ Բաղրամյան փողոցում իրար դանակահարում էին, իսկ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը այդ ժամանակ հսկում էր, որ Բագրատ սրբազանը Հյուսիսային պողոտայից չհասնի օպերայի շենք։ Ոստիկանի պարգևավճարը ոչ թե հանցագործություն բացահայտելու համար է, այլ միտինգ ցրելու։ Կարծես ոստիկանության մասնագիտացումը փոխված լինի։
«Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցերի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից բերման ենթարկելիս կարմիր բերետավորները կոտրել էին քաղաքացի Կարեն Գևորգյանի ոտքը։ Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու համար 10 պարեկ ծեծել էին քաղաքացու, կոտրվածքներով տարել բաժին։ Խնդրում եմ մի դեպք ցույց տալ, որ ոստիկանները հանցագործի վնասազերծելիս, բռելիս, բերման ենթարկեիս, ձերբակալելիս ձեռքի սալջարդ հասցրած լինեն։
Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, էս ամենը ունի կոնկրետ պատճառ։ Էդ պատճառը, վստահաբար, կառավարությունից եկող առաջադրանքն է։ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանապետի, ՆԳ նախարարի լավ աշխատելու ակնկալիքը հանցագործությունները կանխելն ու բացահայտեը չէ․ եթե այդպես լիներ, հանցագործությունների թիվը չէր կրկնապատկվի համաձայն վիճակագրության։ Առաջադրանքը իշխանությունը պահելն է առաջին հերթին։ Իմ աթոռը պահեք, մնացածը՝ ըստ հարմարության։ Մերոնցով լցնենք, հավատարիմ մարդկանցով լցնենք, բարեկամներով լցնենք, ուժով, զենքով-զորքով, զոռով-շառով պահենք իշխանությունը։
Եվ այդպես է բոլոր ուղղություններով։ Ինչո՞ւ Արցախը հանձնեց, Պրահայի բանակցություններով, Գրանադայի բանակցություններով, Ալիևի հետ պայմանավորվածություններով ի՞նչ հարց էր լուծում․ իշխանությունը պահելու։ Առաջին տեղում դա է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը