Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ավելի հուժկու, ավելի թիրախավորված, ավելի նպատակային, գործողություններն՝ ավելի կարգավորված են լինելու՝ հաշվի առնելով այն, որ մեր դիմաց կանգնած են ամեն ինչի պատրաստ մարդիկ։ Մեր դիմաց կանգնած են պարզապես արյուն տենչացող մարդիկ։ Մենք պիտի այդ հաճույքն այս մարդկանց չպատճառենք․ այդ արյան հաճույքն իրենց չենք պատճառելու, երբեք։ Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները ընդարձակած, վերադասավորված՝ մասնակցային պատասխանատվությամբ՝ բոլորի կողմից»,- հետագա անելիքները ներկայացրեց Բագրատ Սրբազանը։
«Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի նկատմամբ նռնակներ, ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է»,- հավելեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց նաև, որ այն լայն համախմբումը, որն առկա է, թույլ չի տա, որ շարժումը ընկրկի։
«Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու»,- ասաց Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը