07 11 2021

Նիկոլի պարագայում կապիտուլյացիան ոչ թե վերջն է, այլ վախենամ՝ նոր կապիտուլյացիայի սկիզբը․ Սևակ Հակոբյան



Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի ելույթը՝ «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումին։

«Թեման, որը ես պետք է ներկայացնեմ, վերնագրված է «Պլանավորված պարտություն»։ Անկեղծ ասեմ՝ ինձ համար չափազանց դժվար է այս թեման ներկայացնելը ինչու։ Մենք արդեն մեկ տարի է, ինչ քրքրում ենք հիշողությունները, հարցադրումներ ենք անում, փորձում ենք տարբեր տեղեկությունների, վերլուծությունների միջոցով հասկանալ ինչ է տեղի ունեցել, որովհետև իրավական ճանապարհը դատարկ է հասկանալի պատճառներով։ Վերջին 44 օրերի ընթացքում մեր ստեղծագործական թիմը պատրաստում է ամփոփումներ պատերազմի մասին և մենք ստիպված ենք ևս մեկ անգամ անցնել այդ սուտը, կեղծիքները, հանրությանը հիմարացնող ելույթ-ուղերձները լսելու ճանապարհով։ 

Չեք պատկերացնի, թե ինչպես ենք ամեն օր սթրեսի ենթարկվում որովհետև հիմա շատ ավելի սթափ ենք վերլուծում ամենը, քան պատերազմական օրերին, և շատ ավելի ակնհայտ է սուտը երբ թշնամին գրավել է Շուշին, բայց մեզ դրանից հետո ևս երկու օր համոզում են, որ Շուշիի մերձակայքում թշնամին ոչնչացվել է։ Սարսափելի է կրկին կարդալը, թե ինչպես է Նիկոլը մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը, մարդկանց ուղարկել բայրաքթարերին կեր դառնալու ու հանգիստ գնացել-նստել է քննարկման ինչպես է մարդկանց տարել 100-ներով կատորելու ու նույն իրադարձության մասին հարցազրույց տվել նույն պահին, թե հենց հիմա հաղթանակի հիմքն է դրվում։ Ամեն օր ստիպված ենք վերապրել էդ ամենը ու էլ ավելի մեծ զզվանքով լցվել պատերազմի վարողների, մոդերատորների նկատմամբ։ Թշնամին գրավելով գալիս էր, սրանք ասում էին հաղթում ենք, հաղթում ենք ու մեկ էլ ասին, վա՜յ, կապիտուլյացիա։

Ես նորություններ չեմ ասում, կարծում եմ մեզանից ոչ ոք նորություն չի ասելու, այլ ընդամենը վերլուծելու է այն ամենը, ինչ հասանելի է բայց մենք հիմա բացահայտումների և իրավական ընթացքի կարիք ունենք, որի արդյունքում պետք է ստանանք «ինչպես եղավ կապիտուլյացիան» հարցի պատասխանը։

Մենք ասում ենք, որ մեզ 44 օր լկտի խաբել են։ Ճիշտ ենք ասում, բայց արդյո՞ք մեզ խաբել են 44 օր։ Դրանից առաջ ու հետո չե՞ն խաբել, ամբողջ 3,5 տարի չե՞ն խաբում։ Ամեն օր են խաբել։ Մեզ խաբել են, թե հեսա իշխանության կգան ու ինչքա՜ն լավ կլինի բոլորիս համար մեզ խաբել են անպետք զենք առնելով, մեզ խաբել են չզինելով, մեզ խաբել են զենքի փոխարեն բանակին տռուսիկ ու կլուբնիկ տալով, լիֆտերում բանակցելով, հետո ասելով չենք բանակցում կամ՝ ինչ որ պետք ա, դա էլ բանակցվում ենք։ 44 օրերը էդ ստերի տրամաբանական շարունակությունն էր, ուղղակի էն ժամանակ կառավարության շենքից, նախարարությունների շենքերից, բեմերից էին խաբում, էդ օրերին՝ նաև պատերազմի դաշտից ու բունկերներից։ Արդյունքում ստացանք 2018-ից ի վեր խաբվելու գինը։ Հիմա էլ շարունակում ենք խաբվել ու դա էլ գին ունի։ Նիկոլի պարագայում կապիտուլյացիան ոչ թե վերջն է, այլ վախենամ՝ նոր կապիտուլյացիայի սկիզբ։

Բոլորս մեր հերթին կարող ենք բերել բազմաթիվ կասկածներ պլանավորված պարտության։ Ու պլանավորված պարտությունն էլ, ստերի պես, տեղի չի ունեցել 44 օրերին։ Հիշենք՝ Հայաստանի հեղինակությունը էս մարդիկ հարվածեցին հենց իշխանության գալով՝ գեներալներին քաղաքական հաշվեհարդարի ենթարկելով, երկրորդ նախագահին քաղաքական հաշվեհարդարի ենթարկելով։ Էն ժամանակ քա՞նիցս ենք ասել, որ էն մարդկանց նկատմամբ են գործում, որոնք կարող են ընդդիմանալ Արցախի հանձնմանը, ունեն բավարար չափով ուժ ընդդիմանալու։ Նրանց բոլորին ծանրաբեռնեցին քրեական գործերով, որպեսզի այլ բաներով զբաղվելու ժամանակ ու հնարավորություն չունենան։ Արդյո՞ք պլանավորված պարտության շրջանակներում չէր ՀԱՊԿ-ը հեղինակազրկելը։ 

Պետական մարմինները քայքայելը և պետական դիմադրությունը զրոյացնելը արդյո՞ք այդ շրջանակներում չէր։ Ի՞նչ էր, եթե ոչ պարտություն «Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի» բարբաջանքը հենց պատերազմի առաջին օրը։ Կամ՝ «Մենք հպարտ ենք մեր պարտությամբ» խոսքը։ Արդյո՞ք պլանավորված պարտություն չէր Արծրունի ու մյուսների ստելը։ 

Նոյեմբերի 19-ին, երբ առաջարկել են դադարեցնել պատերազմը, պաշտոնապես հրապարակվել էր 750 զոհի մասին, ո՛չ Շուշի էինք կորցրել, ո՛չ Հադրութ։ Գիտեր, որ էդ պահին իր տղու տարիքին տղերք են զոհվում Չկանգնեցրեց։ Ինչո՞ւ, որովհետև այդպես չէ՞ր պլանավորված։ Պլանավորված պարտության էլեմենտներից չէ՞ր այն, որ այսօր իշխանական դեպուտատ Գագիկ Մելքոնյանը կապիտուլյացիայից ուղիղ մեկ օր առաջ եթեր էր մտնում ինչ-որ տեղից՝ պատերազմի փոշին բուշլատի վրա ու ասում էր՝ մենք կորցրածը գրավելով հենց հիմա գնում ենք, մի քանի օր էլ սպասենք տերևաթափ լինի, որ թշնամին պաղկվելու տեղ չունենա։ 

Ինչպե՞ս թշնամին այդքան հեշտ մտավ Շուշի՝ չհանդիպելով գոնե մեկ խրամատի։ Բա էս բոլորը պլանավորված պարտության մասնիկներն են։ Եթե կուզեք, պլանավորված պարտությունը ես տեսնում եմ նաև այն հայտարարության մեջ, թե ռադիոյի դուռը ջարդելու օպերացիան Արցախից կարևոր է։ Կամ էն, որ Արտաքին գործերի նախարարն ասում է՝ վտանգավոր է, որ ասենք՝ Շուշին կամ Հադրութը օկուպացրել են։ 

Կանոնավոր բանակի համալրումը դադարեցնելը պլանավորված պարտություն տանել չէ՞ր կամ հայտարարությունը, թե՝ անձամբ եմ հրաման տվել զորքերը դուրս բերել Սյունիքի մարզից։ Ու թշնամին խորացավ Սյունիքի մեջ։ Ի՞նչ անուն տաննք նրան, որ Հադրութը հանձնել էին, բայց 72 հոգանոց խումբ ուղարկել էին Հադրութ, ու զոհվեցին տղերքը, անհետ կորան։ Արայիկ Հարությունյանը նախագահ էր ընտրվել, ասում էր՝ կաշխատեմ էն ուժերի հետ, որոնք Նիկոլ Փաշինյանի գաղափարներն են կիսում, մյուսների հետ ո՞նց աշխատեմ։ Պատերազմի ժամանակ խուսափում էր շփվել երկրորդ նախագահի հետ՝ քաղաքական նկատառումներով։ Դա էլ էր էդ շրջանակներում։ 

Կամ ի՞նչ անուն տանք օպերատիվ կապը, որի հիմքերը 2018 թվականի հուլիս-օգոստոսից են սկսում։ 5 միլիարդ դոլարի թեման փակված չէ։ Արդյո՞ք պլանավորված պարտության թեզի մեջ չէր այն, որ Սփյուռքի հանգանակած օգնություննները բյուջե մտցրեցին՝ պատերազմին ուղղելու փոխարեն։ Ուրիշ ի՞նչ անուն տաս այսպես կոչված գերագույն գլխավորի հայտարարությանը, թե՝ զրահաբաճկոնները հետներդ վերցրեք եկեք պատերազմ Ալիև ջան, տես, որ մենք ունենք զինապրանքի դեֆիցիտ։ Ի՞նչ անուն տաս մեր գեներալ գնդապետների խորհուրդները չլսելը, նրանց պատերազմում չներգրավվելը՝ Միքայել Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Յուրի Խաչատուրով կամ գեներալին Արցախից հեռացնելը վարչապետի տիկնոջը նկատողություն անելու համար, կամավորներին պոստեր ուղարկելը՝ առանց օդը փակելու քա՞նի տղերք վառվեցին հենց մեքենաների մեջ՝ դեռ մարտի դաշտ չմտած։ Ինչպե՞ս բնութագրեմ Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե եթե պատերազմ լինի՝ Թուրքիան չի միջամտի, դա ո՞ւմ շահերից էր բխում։

Կամ ի՞նչ է տեղի ունենում պատերազմից հետո՝ գերիներ, անհետ կորածներ, սահմանապահները ցեխերի մեջ են ապրում, թշնամին ջարդում է ավտոմեքենաները, կրակում է վարելահողերում աշխատողների ուղղությամբ, գողանում է մարդկանց ու իշխանությունը ձայն չի հանում բա սա ի՞նչ է, եթե ոչ պլանավորված պարտություն։ Էն որ Նիկոլն ինքը խուսափում է Կապան գնալ հենց Գորիս-Կապան չճանապարհով, այլ շրջանցում է, դա չի՞ նշանակում, որ սա նոր պարտություն է պլանավորում։ 

Էս բոլորը պլանավորված պարտության շղթայի օղակներ են ու սրանք սկսում են դեռ 2018-ից կամ գուցե ավելի առաջ։ 

Էս հարցերով պետք է զբաղվի իրավապահ համակարգը անուն առ անուն։ Բայց մենք հո գիտենք, որ Արթուր Դավթյանը կամ Խաչատրյան Սասունը Նիոլի ձեռքերին կանդալ չեն խփելու։ Պետք է էս մարդը գնա, որ կարողանան քննել։ Ասում է՝ ես մեղավոր եմ, ես պատասխանատու եմ, ցուցմունք է տալիս, դե կալանավորեք, ենթարկեք պատասխանատվության։ Կարող է մի գեներալի բռնեն, Տոնոյան Դավիթ բռնեն, մի երկու հատ դասակի հրամանատար ու ասեն՝ ահա մեղավորները։ Բայց հո գիտե՞նք, որ էդպես չէ։ Մարդը Նիկոլի հետ պատերազմ է պարտվել, տարել-դատում են ինչ-որ ատկատի համար։  Պետք է մանրակրկիտ պարզել պատերազմի ամբողջ ընթացքում նաև բունկերում, Արցախի հրամանատարական շտաբում գտնվող բոլորի առաքելությունները։ 

Թող ինձ ներեն մեր պատգամավոր ընկերները, որոնք պնդում են քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ որպես բացահայտումների քայլերից մեկը, բայց ես համոզված եմ, որ որևէ քննիչ հանձնաժողով չի ունենալու արդյունք, երբ նրանում ներգրավված են կապիտուլյացիայի տարած իշխանության ներկայացուցիչներ ու քանի դեռ Նիկոլը իշխանության ղեկին է։ 

Պետք է լինի փաստերի լայնածավալ հրապարակում։ Ժողովուրդը դատարան չէ, որ Նիկոլին կանգնեցնի գնդակահարության պատի տակ, բայց պետք է ժողովրդի աչքերը բացել բոլոր փաստերի հրապարակմամբ։ Պետք է համոզել բոլորին՝ բոլոր այն քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, գեներալներին, պատերազմի մասկանկիցներին, թիկունքում գտնվողներին, նրանց, ովքեր հանդիպել են Նիկոլին, ովքեր մասնակցել են պատերազմին, ովքեր եղել են հրամանատարական շտաբում, բունկերում, գումար են փոխանցել, ինչ-որ ձևով պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ ու հետո կապ են ունեցել և ունեն կարևոր ինֆորմացիա, պետք է հրապարակային հայտնեն։ Պետք է խոսել ոչ թե այն ժամանակ, երբ քեզ է անձնապես պետք, այլ երբ դրա կարիք ունի երկիրը, պետք է չէ կաշկանդել քեզ սպայական ու եսիմինչ պատիվներով։ Մարդիկ կարող է և վախենում են խոսել, տեսնում ենք ինչ անհեթեթ քրեական գործեր են բացվում մարդկանց գլխին։ Բայց պետք է խոսել, էս պահին չկա անձնական հարց, որն ավելի կարևոր է, քան պետության վարի գնալը կանխելը ու պետք է կարողանալ կազմակերպել էդ մարդկանց պաշտպանությունը, հանրային աջակցությունը։ Միայն այսպես ժողովրդի աչքերը կբացվեն։ Մեր էս քննարկումները հասկանում են խելացի մարդիկ, կրթված, գիտակից մարդիկ։ Պետք է փաստերը ներկայացնել նիկոլի՛ ընտրողին։ 

Հանրությունը էն ժամանակ պատրաստ չէր լսել, էյֆորիայի մեջ էր, հիմա հո պատրաստ է, ինքն էլ է հարցեր բարձրաձայնում։ Բայց նա պետք է ոչ միայն լսողի, այլև պահանջողի դերում լինի։ Պետք է հանրությանը էդտեղ հասցնել։ Տեղի է ունեցել ստորացուցիչ, դավաճանական պարտություն, որի մասին պետք է հանրությունը պահանջներ ներկայացնի։ 

Ֆիքսենք՝ պատերազմ կարող էր չլինել, պատերազմում կարող էինք հաղթել, պատերազմում կարող էինք գոնե այսքան խայտառակ չպարտվել, պատերազմը կարող էր մեկ շաբաթ անց, երկու շաբաթ անց դադարեցվել։ Այս ամենը եղավ տգիտության, դավաճանության, մարդկային ու կառավարման որակների իսպառ բացակայության պատճառով։ Այն պատճառով, որ երկրի ղեկավարողը չվերցերց իր վրա պատասխանատվություն՝ դադարեցնելու պատերազմը, մարդկանց տարավ մահի ու թռավ պատասխանատվությունից։ 

Պատերազմից անցել է արդեն մեկ տարի, բայց որևէ հարց չի ստացել իր պատասխանը պետք է սկսվի մեծ քննություն ու դա պետք է սկսվի 2018 թվականի իշխանազավթումից։ Քանի դեռ պատերազմի վերաբերյալ հարցերը չեն ստացել պատասխան, մեղավորներն, պատասխանատուները, մոդերատորները չեն կրել պատասխանատվություն, Հայաստանում մթնոլորտը չի թուլանալու։ Հարցերը գնալով ավելանում են։ Թերևս մեկ կարևոր հարց է իր պատասխանը ստացել՝ տեղի է ունեցել պլանավորված պարտություն։ Ու հիմա էլ են տեղի ունենում պլանավորված խաղեր մենք անընդհատ տարբեր տեղերից տեղեկանում ենք նոր փաստաթղթի մասին, Էրդողանին ուղղված խնդրանքի մասին, պարզում ենք, որ լավ էլ հանդիպումներ են տեղի ունենում ու գործարքներ մեր թիկունքում՝ ժողովրդի թիկունքում։ 

Լավ, ուրեմն հիմա, երբ իրավական համակարգը խուլ է և անգործունյա, կառավարիչնրեը ցինիկ են, ի՞նչ պետք է անել պետք է ոտքի հանել հանրությանը։ Մեր երկրում կարող է որևէ փոփոխություն լինել հանրային ճնշման արդյունքում։

Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց։ Ժողովրդին պետք է կարողանալ դուրս բերել փողոց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ