«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին՝ հարցրեց․
«Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել»։ Որպես հիմնավորում պատգամավորն իր խոսքի սկզբում հիշեցրեց երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիր, նա էլ պատասխանել է՝ «սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել»։
Այնուհետև Գեղամ Մանուկյանը հիշեցրեց 2020 թ. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն՝ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի սկսվի»։ Լրագրողը հարցնում է՝ ո՞ւմ կողմից, Փաշինյանն ասում ՝ «մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների ինստիտուտներից կողմից»։
Այս հիշեցումներից և հարցից հետո փոխնախարարը պատասխանեց․
« Որևէ դժվարություն չեմ ունեցել, այդ թվում ոստիկանապետ աշխատելու ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը