Պետական Կամերային երաժշտական թատրոնի ֆեյսբուքյան էջում զետեղվել է հայտարարություն, որում ասվում է, որ թատրոնը փակվում է․ Հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի հանդիսատես,
Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու:
Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:
Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:
Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:
Մենք Ձեզ շատ սիրում ենք։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը