7or.am-ը գրում է․ Երեկ թատրոն էր բերամդրվել Մարզահամերգային համալիրում։ Էժանագին թատրոն։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր «նախագահի երդման արարողություն» տրագիկոմեդիան։
Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանին ՀՀ նախագահ՝ պետության գլուխ (մեխի գլխի հստակ ֆունկցիայով), նշանակելով՝ Նիկոլը հերթական ինստիտուտը ոչնչացրեց։ Իհարկե, այնպես չէ, որ Լոնդոն փախած Արմեն Սարգսյանը պահում էր նախագահական ինստիտուտի պատիվը, բայց ամեն դեպքում երբեմն զարմացնում էր (օրինակ՝ երբեմն դիմում էր ՍԴ կամ մեկ անգամ պահանջեց Նիկոլի հրաժարականը)։
Վահագն Խաչատուրյանի պարագայում դա բացառված է։ Նա անդեմ, գորշ, ստրկամիտ, պնակալեզ և ապաքաղաքական մարդ է։
Ի դեպ, մինչև Վահագնին նախագահ նշանակելը Նիկոլը հասցրել էր ոչ իր սրտի ուզածով Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների քանակը ևս մեկով կրճատել։ Նշանակվել էր Մարդու իրավունքների, ավելի ճիշտ՝ մեկ մարդու իրավունքների անդեմ պաշտպան։ Վահագնը նույնպես ՍԴ չի դիմի Նիկոլի անձնական շահերի դեմ։
Բացի այդ՝ Վահագնը ձեռնտու էր Նիկոլին, քանզի գաղափարապես քիրվայական է։ Թուրքիայի տակ մտնելու ակտիվ կողմնակից։ Իսկ դա այսօր Նիկոլի համար ամենապահանջված ապրանքն է։
Թուրքիան Նիկոլին ձեռնտու է իշխանությունը պահպանելու համար։ Երկխոսությունը հենց այդ բանաձևով է ընթանում՝ «Ես բավարարում եմ ձեր բոլոր նախապայմանները, դուք ինձ օգնում եք մնամ աթոռին»։
Այս պայմաններում ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը նույնպես պետք է այդ գծի մեջ լինի։ Վահագնը այդ գծի մեջ է։ Մնացածը թատրոն էր։ Նախագահական թատրոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը