Տիգրան Աթանեսյանը գրում է․
Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և 105 հազար դրամի չափով գումար կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի: Հիշեցնեմ՝ Դանիել Իոաննիսյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին, պարտվել էր և հիմա պետք է վճարի Մալյանի փաստաբանական ծախսերը: Սա առաջին դեպքը չի, երբ Սորոսից վարձատրվող անձինք փորձում են լռեցնել Մալյանին անհիմն դատական հայցերով: Մարիաննա Գրիգորյանից, Արսեն Խառատյանից և շատ ուրիշներից շուտով տարբեր չափի գումարներ կբռնագանձվեն ի օգուտ Նարեկ Մալյանի: Միգուցե ինչ որ մարդկանց հաջողվել է այս մեթոդով լռեցնել, սակայն փորձը ցույց տվեց, որ համառ պայքարը հաղթում է ամեն ինչ: Շուրջ 4 ամիս է Նարեկ Մալյանը հրապարակային գործունեությունը դադարեցրել է և անկեղծ ասած չգիտեմ կվերադառնա հանրային գործունեության, թե ոչ, սակայն իր համառության և սկզբունքայնության պտուղները արդեն հանրային ձեռքբերումներ են: Նարեկ Մալյանը իր խոսքում չի վախեցել ստախոսին ստախոս անվանելուց, չի վախեցել ադրբեջանի գործակալին խայտառակելուց, չի վախեցել կոռումպացված օլիգարխի փողերից ու նրա վարձկաններից:
Պայքարեք և կհաղթեք հրեշին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը