07 10 2023

Քննչական կոմիտեն ստանձնել է ստալինյան ՆԿՎԴ-ի դերը՝ մարդ լինի, հոդված կգտնեն. Տիգրան Աթանեսյան



Քննչական կոմիտեն ստանձնել է ստալինյան ՆԿՎԴ-ի դերը, այսինքն մարդ լինի, հոդված կգտնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մարդկանց մոտ մտայնություն կա, որ եթե եղել է նախարար, վրան մի բան կգտնեն։ Բառիս բուն իմաստով, բան չեն գտել։ Այս պրոցեսը շուտվանից է՝ 2019-ից։ ԱԱԾ-ն քննել է, ոչինչ չի գտել, այսինքն գտել է այն, ինչ կա։ Համարել են հանցագործություն չկա։ Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունը, Հակակոռոպցիոն կոմիտեն քննել են, քննել, ու գործը կարճման եզրին էր։ Այնուհետև գործը փոխանցվեց Քննչական կոմիտե»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ