14 08 2023

Աշոտյանին Նիկոլն է նստացրել, պետք է ակցիան լինի Հանրապետության հրապարակում․ փաստաբան



 

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ։ Հարցաքննությունների տեսաձայնագրություններ կան, որոնց կեսին է ծանոթացել Արմեն Աշոտյանը՝ ՔԿՀ պայմաններում։ Ընդմիջվել է դատական նիստը մինչև 18։30, որպեսզի հնարավորություն ունենա դատական նիստերի դահլիճում ծանոթանալ բոլորին։ Այս մասին լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հարցին, թե միջնորդե՞լ են նիստն անել դռնբաց, պատասխանեց, որ իմաստը չի տեսնում։ Ասաց նարև, որ անիմաստ է անգամ դատարանի դիմաց ակցիա անելը․ «Ոչ ոք չնեղանա, ակցիան էլ ստեղ պետք չէ անել։ Արմենին նստացրել է Նիկոլը, Նիկոլը ստեղ չէ։ Գիվին չի նստացրել, ինքը չի կարող թողնել, չունի էդ իշխանութունը։ Ակցիան պետք է լինի Հանրապետության հրապարակում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ