Երեկ կրակում էին Արցախի վրա՝ երկու ուղղություններով, այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր տնամերձ այգիների հարցը․ դա մանիպուլատիվ տեխնոլոգիա է, որ շեղեն իրական մեզ համար օրհասական խնդրից և բոլորը սկսեն քննարկել քնձորենիների հարցը։ «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Մենք պետք է հստակեցնենք՝ կամ մենք մեր մեջ ուժ պետք է գտնենք և դիմադրենք այդ տեխնոլոգիաներին, կամ պետք է ամբողջովին հրաժարվենք այդ մակերեսային եզրակացություններից, որ սա մի անձի կամ այդ թիմի խնդիրներն են։ Այսօր խնդիրը շատ ավելի ծանր է, քան մեզ թվում է»։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը