Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ։ Դրա մասին արդեն տարբեր կազմակերպություններ են հայտարարում։ Դա գրեթե պարզ ձևով պետական մակարդակով արտահայտել են մի քանի պետություններ: Այս մասին կառավարության մոտ հավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
«Հստակ պետք է նշել, թե ինչ հանցագործություններ է գործել հայերի դեմ՝ ցեղասպանական, այսինքն մարդկության դեմ հանցագործություն, մարդասիրական, երբ վայրենի կեցվածք են դրսևորել ոչ միայն ողջերի, նաև զոհվածների մարմինների հանդեպ, հենց դա կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն։
Այդ հանցագործությունների համար Հայաստանը պարտավոր է պահանջի պատժել Ադրբեջանի ղեկավարությունը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը