31 01 2024

Հայաստանի իշխանությունները շտապեցնում են թշնամուն



Այս իշխանոթյունները շտապեցնում են մեր թշնամիներին, որ արագ լուծեն ինչ-որ մի խնդիր: Այս մասին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Մի խնդիր լուծել են՝ Արցախն ամբողջովին բռնակցել են Ադրբեջանին: Հիմա հերթը հասել է Հայաստանին, որը նրանք ուզում են դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ