15 10 2021

Մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված և հետևողական բնույթ․ Սաթիկ Սեյրանյան



Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով արդեն հետին պլան են մղում այն բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ։ «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ, «168» ժամ թերթի գլխավոր խմբագր Սաթիկ Սեյրանյանը։

«Այն, որ այս իշխանությունները մամուլը գլոբալ հարությունում, հանրային տրամադրություններում, սոցիալական մեդիայում գեներացրել են թշնամանք, ակնհայտ է։ Նույնիսկ ցուցակներ էին հրապարակում, թե որ լրատվամիջոցից օգտվեն, որից չէ, առանձին լրագրողների էին թիրախավորում։ Մենք դեռ դիմակայում ենք շատ կոշտ, դաժան հարձակումների։ 

Մամուլի դեմ ծավալված արշավն իրականում ուղղված է ոչ թե առանձին վերցրած լրատվամիջոցների, այլ խոսքի ազատության դեմ՝ ընդհանրապես, և տեղավորվում է ավտորիտար՝ բռնապետական իշխանություն ձևավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք, թեկուզ փոքր չափով, կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում»։

Ավելին՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ