15 10 2021

Փետրվարին ՄԻՊ Թաթոյանի ժամկետը լրանում է և սարսափում եմ, թե իշխանությունները ում կարող են ներկայացնել․ Սեյրանյան



Շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ես շատ վախենում եմ, որ փետրվարին նրա ժամկետը լրանում է և ես սարսափում եմ, թե իշխանությունները ում կարող են ներկայացնել։ Այս մասին «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Երեկ մենք ունեինք վիրավորներ, սահմանում լարված էր, սակայն լուռ էին ՀՀ-ի Արցախի ՊՆ-ները։ Չունեինք տարրական տեղեկություններ սահմանային միջադեպերի վերաբերյալ։ Միայն ՄԻՊ-ը կարողացավ Արցախի գործընկերների հետ կապվելով ինչ-որ տեղեկություն տալ»,- ասաց Սեյրանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ