06 10 2021

Եթե մարդը հակամարմիններ ունի, ինչու՞ պետք է պատվաստվի․ Արեգնազ Մանուկյան



«Պետբյուջեից  չֆինասավորվելու պատճառով մարդկանց տուն են ուղարկում,  հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կորոնավարակի դեմ քաղաքականությունը, որի համաձայն աշխատաքի ներկայանալիս կամ պետք է պատվաստված լինել ,  կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել ։ Եթե մարդը հակամարմիններ ունի, ինչու՞ պետք է պատվաստվի , ինչու՞ պետք է նա թեստ հանձնի»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նման հարչց հնչեցրեց «ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավոր  Արեգնազ Մանւոկյանը։  Ի պատասխան  առողջապահության նախարարը նշեց ․

«Քանի որ այս պահին չկա փաստարկված բազա,  որը կնշի թե հակամարմիններ ունենալու սանդղակով   ո՞ր չափից վերև կամ  ներքև  ենք մենք  պաշտպանված ։ Պատվաստումները մեզ պաշտպանում են կրկնավարակից  և իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ